• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Հայաստանը որպես ստորագրած կողմ և նոր անդամ առաջին անգամ մասնակցել է Նյու Դելիում կայացած Արևային միջազգային դաշինքի (ISA) 7-րդ վեհաժողովին

04 նոյեմբերի, 2024

2024թ. նոյեմբերի 4-ին Հայաստանը որպես ստորագրած կողմ և նոր անդամ առաջին անգամ մասնակցել է Նյու Դելիում կայացած Արևային միջազգային դաշինքի (ISA) 7-րդ վեհաժողովին։ Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանն այդ առթիվ իր խոսքում նշել է, որ Հայաստանը, միանալով այս միջազգային նախաձեռնությանը, հաստատակամ է զարգացնելու արևային էներգետիկայի ոլորտն ու նպաստելու էներգետիկ անկախության ամրապնդմանը։
ՀՀ դեսպանը, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանը առաջնահերթություն է տալիս վերականգնվող էներգետիկային։ 2022-2030թթ. իր էներգախնայողության և վերականգնվող էներգիայի ծրագրի շրջանակներում Հայաստանը նպատակ ունի արևային էներգիայի արտադրությունը 5%-ից հասցնել 15%-ի։ Գլխավոր նախագծերից է արևային կայանքների տեղադրման ծրագրերի իրականացումն ու մասնավոր հատվածի խրախուսումը։ Աջակցություն է ցուցաբերվում նաև էլեկտրական տրանսպորտի ներկրումներին և լիցքավորման կայանների տեղադրմանը: 2040թ. համար Հայաստանը նպատակադրված է ունենալ 60% վերականգնվող էներգիայի բաժին՝ միջազգային համագործակցության միջոցով զարգացնելով դիմակայուն և կայուն էներգետիկ համակարգեր։
Միջազգային Արևային Դաշինքի նպատակն է խթանել մաքուր և կայուն էներգետիկայի զարգացումը՝ հիմնվելով արևային էներգիայի կիրառման վրա։
2025-2026թթ. համար Հնդկաստանն ու Ֆրանսիան համապատասխանաբար վերաստանձնել են դաշինքի նախագահությունն ու համանախագահությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: